ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2018 թվականի N 1580-Ա
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
2. Լիլիթ Մակունցի արձակուրդում գտնվելու ընթացքում մշակույթի նախարարին 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ կփոխարինի մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, իսկ դեկտեմբերի 5-6-ը ներառյալ՝ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը:
(2-րդ կետը խմբ. 03.12.18 N 1615-Ա)
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. նոյեմբերի 26 Երևան |