ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2018 թվականի N 394-Ա
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 11,968,289 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգնման նախագծային աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից` «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02265634) 2018 թվականի օգոստոսի 31-ին կնքված N 02Ն/018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է որմնանկարների ամրակայման և վերականգնման նախագծային աշխատանքների իրականացում՝ 11,968,289 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. դեկտեմբերի 10-ի N 394-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման ԵՎ վերականգՆման նախագծային աշխատաՆքներԻ
1 |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգման նախագծային աշխատանքները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում` օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եկեղեցական առաքելություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
11,968,289 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 նոյեմբեր, 2018 թ.-30 մայիս, 2020 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգման նախագծային աշխատանքներ, որի գումարը կազմում է 11,968,289 դրամ: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների ամրակայման և վերականգման նախագծային աշխատանքներ: Աշխատանքների գումարը կազմում է 11,968,289 դրամ: Նախատեսվում է աշխատանքները իրականացնել 01 նոյեմբեր, 2018 թ.- 30 մայիս, 2020 թ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |