ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԶԱՆԱԶԱՆԵՑՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՇՈՒՐՋ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 9 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2017 թվականի փետրվարի 24-ին և 2017 թվականի փետրվարի 27-ին ստորագրված «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխությունը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. ապրիլի 1 Երևան ՆՀ-314-Ն |