Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիս, 2020 թվական N 176-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ի N 1596-Ա, N 1597-Ա, N 1631- Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 5-6-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ՍՊԸ՝ ք. Երևան, Քաջազնունի 20.
2) «Շողիկ Կարապետյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Նորքի 9զ. 15.
3) «Արմինե Մինասյան» Ա/Ձ՝ ք. Սևան, Նաիրյան 143/Ա.
4) «Ղազարյան Հայաստան» Ա/Ձ` ք. Սևան, Նաիրյան 143-Ա.
5) «Սիրանուշ Քերոբյան» Ա/Ձ` ք. Սևան, Նաիրյան 143/2.
6) «Կրպակ» ՍՊԸ` ք. Գավառ, Բունիաթյան 2.
7) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ՝ ք. Երևան, Թաիրովի 15:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2020 թվական: