ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2020 թվականի N 1143-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 354-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին» N 354-Լ որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
«9. Ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամ սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով՝
● 25 մլրդ դրամ՝ ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը,
● 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրեր,
● 80 մլրդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են մասնավոր ներդրումների ընդլայնման խնդրի լուծմանը,
● 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2020 թվական: