ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր
Ո Շ ՈՒ ՄN 830-Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդո Օգանեսյանի (անձնագիր՝ 480417909) կողմից հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռների (2 էլեկտրական սայլակ, 136 կգ ընդհանուր քաշով, 4,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 500 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը և 21 տեղ, 313 կգ ընդհանուր քաշով, 1,115 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 405 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռների ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
12.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 830-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ 1
Անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
Ընդամենը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Shoprider (հաշմանդամի էլեկտրական սայլակ) |
1 |
hատ |
60 կգ |
2,000 |
Major's mobility (հաշմանդամի էլեկտրական սայլակ) |
1 |
hատ |
76 կգ |
2,000 |
Ընդհանուր քանակ |
2 |
hատ |
136 կգ |
4,000 |
Բեռնափոխադրման արժեք |
500 | |||
Ընդհանուր արժեք |
4,500 |
ԲԵՌԻ ՑԱՆԿ 2
Անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
Ընդամենը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Հաշմանդամի անվասայլակ |
5 |
հատ |
100 |
325 |
Հենակ |
10 |
տուփ |
23 |
250 |
Մեծահասակի օգտագործված հագուստ |
6 |
տուփ |
190 |
135 |
Ընդհանուր քանակ |
21 |
տուփ |
313 |
710 |
Բեռնափոխադրման արժեք |
405 | |||
Ընդհանուր արժեք |
1,115 |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
|
12.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |