ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2020 թվականի |
N 121 |
քաղ. Մինսկ |
«ՀԵՂՈՒԿ ԵՎ ԳԱԶԱՆՄԱՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տրանսպորտային փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացնող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 49/2020)։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տրանսպորտային փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացնող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 49/2020) ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Նովիկով |
Ա.Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: