ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 340-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 47,953,829 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 1-ին մասնաշենքի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2022 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում` 99,903.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 47,953,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
17.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 340-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հիմնանորոգել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ բարենապաստ պայմաններ ստեղծելով կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ, քաղաք Երևան, Քաջազնունու փողոց, 12 շենք Բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
47,953,829 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ (ՀՎՀՀ 02661245) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 1-ին մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերը, մասնավորապես՝ ● կենտրոնի 1-ին մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի միջնորմների, հախճասալերի, պատերի և առաստաղի սվաղի, հատակի ծածկույթի, դռների և պատուհանների քանդում ● միջնապատերի դռների բացվածքների եզրակալում ● տանիքի թիթեղների լրացում և ամրացում, ջրհոսների տեղադրում ● գիպսոկարտոնե միջնապատերի պատրաստում ● պատուհանների և դռների տեղադրում ● հատակների նախապատրաստական շերտի և ծածկույթի իրականացում ● ներքին հարդարման աշխատանքների կատարում (սվաղ և ներկարարական աշխատանքներ) ● սանհանգույցների երեսապատում հախճասալերով ● ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրամատակարարման, հակահրդեհային ահազանգման աշխատանքների իրականացում։ Բյուջե՝ 99,903.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 47,953,829 դրամ Ժամկետ՝ 2022 թվականի մայիսի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
99,903․81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 47,953,829 դրամի չափով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի մասնակի վերանորոգման աշխատանքների իրականացում: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում Հայ Օգնության Ֆոնդը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
17.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |