ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2022 թվականի N 888-Ա
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝
1) Նավասարդ Կամոյի Հակոբյանին (ծնվ.՝ 1998 թվականի հունիսի 5-ին, հասցեն՝ Կոտայքի մարզ, գ. Գառնի Գեղարդի խճ. 78 տուն).
2) Լևոն Խաչատուրի Գևորգյանին (ծնվ.՝ 2001 թվականի ապրիլի 5-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Մոլդովական փող., 4/1 շենք, բն. 52).
3) Խաչիկ Արմենակի Անդրեասյանին (ծնվ.՝ 1999 թվականի հունվարի 19-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Գայի պող., 39 շենք, բն. 3).
4) Մարտին Խորենի Շահբազյանին (ծնվ.՝ 1999 թվականի մայիսի 23-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Հալաբյան փող., 31 շենք, բն. 51).
5) Էդուարդ Մհերի Հրմուշյանին (ծնվ.՝ 2002 թվականի ապրիլի 3-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Քանաքեռ շրջ. թունել, տուն 5/1).
6) Նարեկ Տիգրանի Հեքեքյանին (ծնվ.՝ 2004 թվականի փետրվարի 8-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Կիևյան փող., 11ա շենք, բն. 53).
7) Էդուարդ Սուրենի Խորոզյանին (ծնվ.՝ 2004 թվականի մայիսի 7-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Մաշտոցի պող., 48 շենք, բն. 17).
8) Մուշեղ Մեսրոպի Ավետիսյանին (ծնվ.՝ 2000 թվականի մայիսի 4-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Գ. Նժդեհի փող., 27/2 շենք, բն. 53):
2. Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Միքայել Գևորգի Հարությունյանին (ծնվ.՝ 1997 թվականի նոյեմբերի 2-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Վարուժանի փող., տուն 14) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև նրա 26 տարին լրանալու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |