ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 454-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության Բուրգ լե Վալենս քաղաքի կողմից «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված բեռի (872 տեղ, 6,783 կգ ընդհանուր քաշով, 67,410 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ու Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի զոհվածների ու վիրավորների, համայնքում Արցախից ապաստանած և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 454-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Անվանումը |
Քաշը (բրուտտո) |
Տեղերի քանակը |
Արժեք (եվրո) |
1. |
Մետաղական մահճակալ (օգտագործված) |
110 |
3 |
550 |
2. |
Երաժշտական գործիքներ (օգտագործված) |
85 |
19 |
400 |
3. |
Անվասայլակ և քայլակ (օգտագործված) |
75 |
6 |
200 |
4. |
Մեքենայի նստարաններ երեխաների համար |
1520 |
244 |
14580 |
5. |
Բժշկական պարագաներ |
650 |
35 |
26900 |
6. |
Պլաստմասսայե լոգարաններ |
102 |
41 |
615 |
7. |
Փայտե խաղարաններ |
387 |
18 |
900 |
8. |
Եռանիվ մանկական հեծանիվներ |
168 |
56 |
2240 |
9. |
Մանկասայլակներ |
242 |
24 |
2100 |
10. |
Բարուրի սեղաններ |
1144 |
110 |
5150 |
11. |
Կտորե ցանցավոր խաղարաններ |
237 |
26 |
720 |
12. |
Մանկական հենակ - աթոռներ |
30 |
10 |
330 |
13. |
Գրենական տարատեսակ պարագաներ |
80 |
8 |
1260 |
14. |
Օգտագործված հագուստ և նմանատիպ պարագաներ |
1953 |
272 |
11465 |
Ընդամենը |
6,783 |
872 |
67,410 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |