ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2019 թվականի |
թիվ 50 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1-ին հավելված) 14-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ 2019 թվականի հուլիսի 1-ից չեն կիրառվում՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 27 հանձնարարականը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի կիրառման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի հունվարի 19-ի թիվ 1 հանձնարարականը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 5 հանձնարարականը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային և օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքների և ձևաչափերի կիրառման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի օգոստոսի 2-ի թիվ 12 հանձնարարականը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային և օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքների և ձևաչափերի կիրառման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 1 հանձնարարականը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: