ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 96 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐԻ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 68-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 96 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարվող
1. 131-րդ կետում «10 աշխատանքային օր» բառերը փոխարինել «20 աշխատանքային օր» բառերով:
2. 13-րդ կետի 3-րդ ենթակետում «հայտնաբերվել են սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքեր» բառերը փոխարինել «մշակվել է առաջարկ» բառերով:
3. 134-րդ կետի տեքստում «10 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա» բառերով:
4. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Նյութերում գաղտնի տեղեկատվության բացակայության դեպքում լիազորված մարմինների ներկայացուցիչները կարող են մասնակցել խորհրդակցությանը տեսակոնֆերանս կապի միջոցով: Գաղտնի տեղեկատվության առկայության դեպքում խորհրդակցությունն անցկացվում է առկա ձևաչափով:»:
5. 1310-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Այն անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա, որի գործողություններում (անգործության մեջ) հայտնաբերվել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, և որին ուղարկվել էր առաջարկը, ինչպես նաև եթե առկա են բավարար հիմքեր` կարծելու, որ սահմանված ժամկետում առաջարկով նախատեսված միջոցները չեն կարող իրագործվել, նշված ժամկետը կարող է երկարաձգվել Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամի կողմից, ինչի մասին Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը տեղեկացնում է դիմումատուին, լիազորված մարմիններին, ինչպես նաև նշված պատճառաբանված միջնորդությունն ուղարկած անձին:
Պատճառաբանված միջնորդությունը կարող է ուղարկվել Հանձնաժողով համապատասխան միջոցների իրագործման առաջարկով սահմանված ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: