ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2022 թվականի N 1202-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոց 13/4 շենք, 72/1 հասցեի պոմպակայանը՝ 3.4 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 07032022-01-0189), և պոմպակայանի սարքավորումները՝ 2880563․84 դրամ (առանց ԱԱՀ-ի) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, կառուցապատողներ՝ Էլիզա Մինասյանին, Արայիկ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց 168/1 շենք, 37 հասցեի պոմպակայանը 3.6 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 21042022-01-0021), և պոմպակայանի սարքավորումները՝ 2805731.8 դրամ (առանց ԱԱՀ-ի) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) երկամսյա ժամկետում, ընկերության տնօրենի և կառուցապատողներ` Էլիզա Մինասյանի, Արայիկ Մուրադյանի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության և կառուցապատողների միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1202-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 13/4 ՇԵՆՔ, 72/1 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (դրամ՝ առանց ԱԱՀ-ի) |
1. |
Պոմպ ջրի Grundfos CMBE 5-62 |
կոմպ- լեկտ |
2 |
860 625 |
1 721 250 |
2. |
Գնդավոր փական կցորդիչով թիթեռնիկ PN 16 DN25 IG-AG |
հատ |
2 |
8 333 |
16 666 |
3. |
Գնդավոր փական կցորդիչով թիթեռնիկ PN 16 DN32 IG-AG |
հատ |
2 |
13 916 |
27 832 |
4. |
Ֆիլտր 1՛՛1/4 DN 32 PN 20 |
հատ |
2 |
6 000 |
12 000 |
5. |
Անցում PPR 40x11/4'' AG |
հատ |
2 |
3 416 |
6 832 |
6. |
Անցում PPR S32 1'' AG |
հատ |
2 |
1 375 |
2 750 |
7. |
Պռես –եռամուտք PPR 63x32x63 |
հատ |
2 |
2 667 |
5 334 |
8. |
Պռես –եռամուտք 63x40x63 |
հատ |
2 |
2 667 |
5 334 |
9. |
Անկյունակ PPR 90 d=65 |
հատ |
8 |
1 250 |
10 000 |
10. |
Խողովակ Պ/Է D=63 մմ |
մետր |
4 |
6 250 |
25 000 |
11. |
Փական ամերիկանկա գնդիկային թևիկավոր կարմիր d=2MF VALBRASS |
հատ |
1 |
36 270 |
36 270 |
12. |
Հետադարձ փական d=1 1/4FF PN25 VALBRASS |
հատ |
2 |
9 842 |
19 684 |
13. |
Եռաբաշխիչ PP-R 90 d=63 (G) |
հատ |
2 |
2 867 |
5 734 |
14. |
Եռաբաշխիչ PP-R 90 d=63x20x63 (G) |
հատ |
2 |
2 867 |
5 734 |
15. |
Թիվ 72/1 շինություն (պոմպակայան) |
քմ |
3.4 |
288 277.6 |
980 143.84 |
Ընդամենը |
2 880 563.84 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1202-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 168/1 ՇԵՆՔ, 37 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (դրամ՝ առանց ԱԱՀ-ի) |
1․ |
Պոմպ ջրի Grundfos CMBE 5-62 |
կոմպլեկտ |
2 |
860 625 |
1 721 250 |
2․ |
Գնդավոր փական կցորդիչով թիթեռնիկ PN 16 DN25 IG-AG |
հատ |
2 |
8 333 |
16 666 |
3․ |
Գնդավոր փական կցորդիչով թիթեռնիկ PN 16 DN32 IG-AG |
հատ |
2 |
13 916 |
27 832 |
4․ |
Ֆիլտր 1՛՛1/4 DN 32 PN 20 |
հատ |
2 |
6 000 |
12 000 |
5․ |
Անցում PPR 40x11/4'' AG |
հատ |
2 |
3 416 |
6 832 |
6․ |
Անցում PPR S32 1'' AG |
հատ |
2 |
1 375 |
2 750 |
7․ |
Պռես –եռամուտք PPR 63x32x63 |
հատ |
2 |
2 667 |
5 334 |
8․ |
Պռես –եռամուտք 63x40x63 |
հատ |
2 |
2 667 |
5 334 |
9․ |
Անկյունակ PPR 90 d=65 |
հատ |
4 |
1 250 |
5 000 |
10․ |
Խողովակ Պ/Է D=63մմ |
մետր |
4 |
6 250 |
25 000 |
11․ |
Փական ամերիկանկա գնդիկային թևիկավոր կարմիր d=2MF VALBRASS |
հատ |
3 |
36 270 |
108 810 |
12․ |
Հետադարձ փական d=1 1/4FF PN25 VALBRASS |
հատ |
2 |
9 842 |
19 684 |
13․ |
Եռաբաշխիչ PP-R 90 d=63 (G) |
հատ |
2 |
2 867 |
5 734 |
14․ |
Անկյունակ (O) 45 dn=50 |
հատ |
2 |
147 |
294 |
15․ |
Թիվ 37 շինություն (պոմպակայան) |
քմ |
3.6 |
234 225.5 |
843 211.8 |
Ընդամենը |
2 805 731.8 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |