ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1572-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 287-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 23-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 287-Ա որոշումը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավարի հետ (այսուհետ՝ համայնք) կնքել համայնքին նվիրաբերված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին համայնքի 4-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերության մասին 2017 թվականի ապրիլի 12-ին կնքված թիվ ՆԲ-01 պայմանագրի լուծման մասին համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |