ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՀՈՒՆՎԱՐԻ 2023 թվականի N 02-Ն
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի /հատվածներ 1-6/։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 20%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Կողմ -18 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 փետրվարի 2023 թվական: