ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 202-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Գույք նվիրաբերելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» N 1446-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «357,884,000 (երեք հարյուր հիսունյոթ միլիոն ութ հարյուր ութսունչորս հազար)» բառերը փոխարինել «351,586,000 (երեք հարյուր հիսունմեկ միլիոն հինգ հարյուր ութսունվեց հազար)» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 79-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Ընդամենը» տողում «357,884,000» թիվը փոխարինել «351,586,000» թվով, իսկ «71,576,800» թիվը՝ «70,317,200» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |