ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 27-Ա |
«ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 322 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2023 թվականի ապրիլի 21-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2021 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված ՌՀ N 322 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2023 թ. ապրիլի 26 ք. Երևան |