ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի |
թիվ 189 |
քաղ. Մոսկվա |
«ԿԱՀՈՒՅՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 025/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել՝
1.1. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջների պահպանումն ապահովող՝ ստանդարտացման ոլորտում փաստաթղթերի ցանկը (կցվում է).
1.2. «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև կահույքագործական արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկը (կցվում է)։
2. Սահմանել՝
2.1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք)՝ մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2016 թվականի մարտի 1-ից ոչ ուշ՝ բացառությամբ մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված այդպիսի փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում։
2.2. Մինչև 2016 թվականի մարտի 1-ը թույլատրվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:
2.3. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերի կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։
2.4. Սույն որոշման 2.1 ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 2.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։
3. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ Կողմերի հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել, որ այն սահմանված կարգով ներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։
4. Կողմերին՝
4.1. Մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը սահմանել պետական վերահսկողության (հսկողության) այն մարմինները, որոնք պատասխանատու են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4.2. Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը։
5. Ռուսական կողմին՝ ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա Կողմերի մասնակցությամբ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկների պատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին առնվազն մեկ անգամ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկման ներկայացնելը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 189 որոշմամբ |
ՑԱՆԿ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջների պահպանումն ապահովող՝ ստանդարտացման ոլորտում փաստաթղթերի
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը։ Տեղեկատվություն փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Ընդհանուր տեխնիկական պայմանների ստանդարտներ | ||||
1.1. |
5-րդ հոդված 2-րդ կետի 1-ին պարբերություն 2-րդ կետի 2-րդ պարբերություն 2-րդ կետի 3-րդ պարբերություն 2-րդ կետի 5-րդ պարբերություն 3-րդ կետ 7-րդ, 7.1, 7.2, 7.3 կետեր |
ԳՕՍՏ 16371-93՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով։ 2.2.29, 2.2.30 կետեր, 2.2.4, 2.2.5, 2.2.6, 2.2.7 կետեր, 2.2.8, 2.3.4, 2.3.5 կետեր, 1.1, 1.2 կետեր, 2.3.1, 2.3.1.1, 2.3.2, 3.5 կետեր 2.4, 2.5, 5.3, 6-րդ կետեր |
Կահույք. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.2. |
5-րդ հոդված 2-րդ կետի 1-ին պարբերություն 2-րդ կետի 2-րդ պարբերություն 3-րդ կետ 5-րդ կետ 7-րդ, 7.1, 7.2 կետեր |
ԳՕՍՏ 16854-91 1.5.1-ից մինչև 1.5.6, 1.5.23 կետեր 1.5.8, 1.5.9 կետեր 1.3.1, 1.3.2 կետեր 1.3.2 կետ 1.6, 1.7 կետեր |
Բազկաթոռներ՝ հանդիսադահլիճների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.3. |
5-րդ հոդված 2-րդ կետի 1-ին պարբերություն 2-րդ կետի 4-րդ պարբերություն 2-րդ կետի 2-րդ պարբերություն 2-րդ կետի 5-րդ պարբերություն 3-րդ կետ 7-րդ, 7.1, 7.2 կետեր |
ԳՕՍՏ 19917-93՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով 2.2.5, 2.2.5.1, 2.2.5.2.1, 2.2.5.3, 2.2.6.1, 2.2.15, 2.2.16, 2.2.17, 2.2.18, 2.2.19 կետեր 2.2.8, 2.2.9, 2.2.10 կետեր 1.1, 1.2 կետեր 2.3 կետ 2.4, 2.5, 6-րդ կետեր |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.4. |
3-րդ հոդված |
ԳՕՍՏ 20400-80՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով |
Կահույքագործական արտադրանք. Եզրույթներ և սահմանումներ |
|
1.5. |
5-րդ հոդված 2-րդ կետի 1-ին պարբերություն 2-րդ կետի 2-րդ պարբերություն 2-րդ կետի 5-րդ պարբերություն 3-րդ կետ 7-րդ, 7.1, 7.2 կետեր |
ԳՕՍՏ 22046-2002՝ թիվ 1, 2 փոփոխություններով 5.2.4, 5.2.11, 5.2.14 կետեր 5.2.8, 5.2.9, 5.2.10, 5.2.12 կետեր 4.1, 4.2, 4.3 կետեր 5.2.13 կետ 5.3, 5.4, 8-րդ կետեր |
Կահույք՝ ուսումնական հաստատությունների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.6. |
5-րդ հոդված 2-րդ կետի 1-ին պարբերություն 2-րդ կետի 2-րդ պարբերություն 7-րդ, 7.1, 7.2 կետեր |
ԳՕՍՏ 23190-78՝ թիվ 1, 2 փոփոխություններով 2.19, 2.22, 2.24, 2.25 կետեր 2.26, 2.27, 2.29 կետեր 5-րդ կետ |
Կահույք գրավաճառային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.7. |
5-րդ հոդված 2-րդ կետի 1-ին պարբերություն 2-րդ կետի 2-րդ պարբերություն 3-րդ կետ 7-րդ, 7.1, 7.2 կետեր |
ԳՕՍՏ 23508-78՝ թիվ 1, 2 փոփոխություններով 2.15, 2.17 կետեր 2.20 կետ 2.6 կետ 5-րդ կետ |
Կահույք գրավաճառային՝ պահեստային տարածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.8. |
5-րդ հոդված 2-րդ կետի 1-ին պարբերություն 2-րդ կետի 2-րդ պարբերություն 3-րդ կետ 2-րդ կետի 3-րդ պարբերություն 7-րդ, 7.1, 7.2 կետեր |
ԳՕՍՏ 26756-85՝ թիվ 1 փոփոխությամբ 1.24, 1.36-ից մինչև 1.41 կետեր 1.30, 1.32 կետեր 1.4, 1.5 կետեր 1.33 կետ 5-րդ կետ |
Կահույք՝ առևտրի ձեռնարկությունների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.9 |
5-րդ հոդված 2-րդ կետի 3-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 6799-2005՝ թիվ 1 փոփոխությամբ 5.1.13.1, 5.1.13.2 կետեր |
Ապակյա արտադրատեսակներ՝ կահույքի համար. Տեխնիկական պայմաններ |
|
2. Գործառական չափերի ստանդարտները | ||||
2.1. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 5994-93 |
Նստարաններ. Տիպեր և գործառական չափեր |
|
ԳՕՍՏ 11015-93 (ISO 5970-79) |
Սեղաններ աշակերտական. Տիպեր և գործառական չափեր |
|||
2.2. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 11016-93 (ISO 5970-79) |
Աթոռներ աշակերտական. Տիպեր և գործառական չափեր |
|
2.3. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 18313-93 (ISO 5970-79) |
Սեղաններ՝ ուսուցիչների համար. Տիպեր և գործառական չափեր |
|
2.4. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 18314-93 (ISO 5970-79) |
Աշակերտական լաբորատոր սեղաններ. Գործառական չափեր |
|
2.5. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 18607-93 |
Սեղաններ՝ ցուցադրման համար. Գործառական չափեր |
|
2.6. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 18666-95 |
Պահարաններ՝ ուսումնական ձեռնարկների համար. Գործառական չափեր |
|
2.7. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 19301.1-94 |
Մանկական նախադպրոցական կահույք. Սեղանների գործառական չափեր |
|
2.8. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 19301.2-94 |
Մանկական նախադպրոցական կահույք. Աթոռների գործառական չափեր |
|
2.9. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 19301.3-94 |
Մանկական նախադպրոցական կահույք. Մահճակալների գործառական չափեր |
|
2.10. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 19549-93 (ISO 5970-79) |
Սեղաններ աշակերտական՝ գծագրության և նկարչության համար. Տիպեր և գործառական չափեր |
|
2.11. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 19550-93 (ISO 5970-79) |
Սեղաններ աշակերտական՝ օտար լեզվի դասասենյակների համար. Տիպեր և գործառական չափեր |
|
2.12. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 20902-95 |
Ճաշասեղաններ դպրոցական. Գործառական չափեր |
|
2.13. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 22359-93 |
Աթոռներ՝ հանդիսադահլիճների համար. Տիպեր և գործառական չափեր |
|
2.14. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 22360-95 |
Ցուցադրման և լաբորատոր օդաքաշ պահարաններ. Տիպեր և գործառական չափեր |
|
2.15. |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 22361-95 |
Հենակալներ՝ ուսուցման տեխնիկական միջոցների համար. Տիպեր և գործառական չափեր |
|
2.16 |
5-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 26682-85 |
Կահույք՝ նախադպրոցական հաստատությունների համար. Գործառական չափեր |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 189 որոշմամբ |
ՑԱՆԿ
«Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու կահույքագործական արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկա-կան կանոնա-կարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը. Տեղեկատվություն փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Փորձարկումների համար կահույքի նմուշառման կանոնները | ||||
1.1. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 16371-93՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով 3.4.2 կետ |
Կահույք. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.2. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 16854-91 2.3.2 կետ |
Բազկաթոռներ՝ հանդիսադահլիճների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.3. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 19917-93՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով 3.4.2 կետ |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.4. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 22046-2002՝ թիվ 1, 2 փոփոխություններով 6.4.2 կետ |
Կահույք՝ ուսումնական հաստատությունների համար. Ընդհանուր -տեխնիկական պայմաններ |
|
1.5. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 23190-78՝ թիվ 1, 2 փոփոխություններով 3.6 կետ |
Կահույք գրավաճառային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.6. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 23508-79՝ թիվ 1, 2 փոփոխություններով 3.7 կետ |
Կահույք գրավաճառային՝ պահեստային տարածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
1.7. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 26756-85՝ թիվ 1 փոփոխությամբ 3.2.2 կետ |
Կահույք՝ առևտրի ձեռնարկությունների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
2. Գործառական չափերի չափման մեթոդները | ||||
2.1. |
5-րդ հոդված 2-րդ կետ 8.2 կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 16371-93՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով 4.1 կետ |
Կահույք. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
2.2. |
5-րդ հոդված 2-րդ կետ 8.2 կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 19917-93՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով 4.1 կետ |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
2.3. |
5-րդ հոդված 2-րդ կետ 8.2 կետի 5-րդ պարբերություն |
ԳՕՍՏ 22046-2002՝ թիվ 1, 2 փոփոխություններով 7.1 կետ |
Կահույք՝ ուսումնական հաստատությունների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
3. Փորձարկումների մեթոդները | ||||
3.1. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 6799-2005՝ թիվ 1 փոփոխությամբ 7.9 կետ |
Ապակյա արտադրատեսակներ՝ կահույքի համար. Տեխնիկական պայմաններ |
|
3.2. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 12029-93 (ISO 7173)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք. Աթոռներ և աթոռակներ. Ամրության և երկարակեցության որոշում |
|
3.3. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 14314-94 |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Փափուկ տարրերի երկարակեցության փորձարկման մեթոդ |
|
3.4. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 16143-81՝ թիվ 1 փոփոխությամբ (ISO 4211) |
Դետալներ և արտադրատեսակներ՝ փայտից և փայտանյութից. Թափանցիկ լաքի ծածկույթների փայլի որոշման մեթոդներ |
|
3.5. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 17340-87 (EN 1725)՝ թիվ 1, 2 փոփոխություններով |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Մահճակալների ամրության և երկարակեցության փորձարկման մեթոդներ |
|
3.6. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 19120-93 (EN 1728, ЕN 13759)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Բազմոց-մահճակալներ, բազմոցներ, բազկաթոռ-մահճակալներ, բազկաթոռներ՝ հանգստի համար, օթոցներ, թախտեր, նստարաններ, փափկաթոռներ. Փորձարկումների մեթոդներ |
|
3.7. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 19194-73՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով |
Կահույք. Կահույքի հանովի ոտնակների ամրակման ամրությունը որոշելու մեթոդ |
|
3.8. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 19195-89 (ISO 7170.3) ՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք. Ուղղահայաց և հորիզոնական պտտման առանցքով դռների ամրակման փորձարկման մեթոդներ |
|
3.9. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 19882-91 (ISO 7170.3, ISO 7171)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք կորպուսային: Կայունության, ամրության և ձևախախտելիության փորձարկման մեթոդներ |
|
3.10. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 19918.3-79՝ թիվ 1, 2, 3 փոփոխություններով |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Մնացորդային ձևախախտման որոշման մեթոդ |
|
3.11. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 21640-91 |
Կահույք՝ նստելու և պառկելու համար. Փափկության որոշման մեթոդներ |
|
3.12. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 23190-78՝ թիվ 1, 2 փոփոխություններով 4.7, 4.8, 4.9 կետեր |
Կահույք գրավաճառային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
3.13. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 23380-83 (EN 527-3, EN 1730)՝ թիվ 1, 2 փոփոխություններով |
Սեղաններ՝ աշակերտական և ուսուցիչների համար. Փորձարկումների մեթոդներ |
|
3.14. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 23381-89 (EN 7173)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Աթոռներ՝ աշակերտական և մանկական. Փորձարկումների մեթոդներ |
|
3.15. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 23508-79՝ թիվ 1, 2 փոփոխություններով 4.4 կետ |
Կահույք գրավաճառային՝ պահեստային տարածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
3.16. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 26003-83՝ թիվ 1 փոփոխությամբ |
Բազկաթոռներ՝ հանդիսադահլիճների համար. Կայունության և ամրության փորձարկման մեթոդներ |
|
3.17. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 26756-85՝ թիվ 1 փոփոխությամբ 4.10, 4.14, 4.15, 4.16, 4.17 կետեր |
Կահույք՝ առևտրի ձեռնարկությունների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
3.18. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 28102-89 (ISO 7170.3)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք կորպուսային. Մետաղաձողերի փորձարկման մեթոդներ |
|
3.19. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 28105-89 (ISO 7170.3)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք կորպուսային և սեղաններ. Շարժական արկղերի և կիսարկղերի փորձարկման մեթոդներ |
|
3.20. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 28136-89 (ISO 7170.3)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Պատի կորպուսային կահույք. Ամրության փորձարկման մեթոդներ |
|
3.21. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 28777-90 (ISO 7175.2) |
Կահույք. Մանկական մահճակալների փորձարկման մեթոդներ |
|
3.22. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 28793-90 (ISO 7172) |
Կահույք. Սեղաններ. Կայունության որոշում |
|
3.23. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 30099-93 (ISO 7172, ISO 8019)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Սեղաններ. Փորձարկումների մեթոդներ |
|
3.24. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 30209-94 (ISO 7170.3)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք կորպուսային. Դռներ տարաշարժուն. Փորձարկումների մեթոդներ |
|
3.25. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 30210-94 (EN 747 (2))՝ թիվ 1 փոփոխությամբ |
Կահույք. Երկհարկ մահճակալների փորձարկման մեթոդներ |
|
3.26. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 30211-94 (ISO 7174) |
Կահույք. Աթոռներ. Կայունության որոշում |
|
3.27. |
5-րդ հոդված 8.2 կետ |
ԳՕՍՏ 30212-94 (ISO 7172, ISO 8019)՝ թիվ 1 փոփոխությամբ |
Սեղաններ ամսագրերի և գրասեղաններ. Փորձարկումների մեթոդներ |
|
3.28. |
5-րդ հոդված 3.1 կետ |
ԳՕՍՏ 30255-95 |
Կահույք. Փայտանյութ և պոլիմերային նյութեր. Կլիմայական խցիկներում ֆորմալդեհիդի և այլ վնասակար ցնդող քիմիական նյութերի անջատման որոշման մեթոդ |
|
3.29. |
5-րդ հոդված 5.1, 5.2 կետեր |
ԳՕՍՏ Ռ 53294-2009 |
Նյութեր մանածագործական. Անկողնային պարագաներ. Կահույքի փափուկ տարրեր. Գալարավարագույրներ. Վարագույրներ. Բոցավառելիության փորձարկման մեթոդներ |
|
3.30. |
5-րդ հոդված 5.3 կետ |
ԳՕՍՏ Ռ 50801-95 5-րդ, 6-րդ, 7-րդ կետեր |
Փայտահումք, անտառանյութեր, կիսաֆաբրիկատներ և փայտից ու փայտանյութերից արտադրատեսակներ. Ռադիոնուկլիդների նմուշառման կարգ և դրանց տեսակարար ակտիվության չափման մեթոդներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: