ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբեր 2023 թվականի թիվ 97-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հատկացումներ՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -5
ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -3
ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2023 թ. սեպտեմբերի 12 ք. Մեղրի |
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: