ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվական N 85-Ն
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու նպատակով սահմանել հետևյալ գոտիավորումները՝
1) 1-ին գոտի՝ ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքը.
2) 2-րդ գոտի՝ ընդգրկում է Կարճևան, Լեհվազ գյուղերը.
3) 3-րդ գոտի՝ ընդգրկում է Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր գյուղերը.
4) 4-րդ գոտի՝ ընդգրկում է Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերը։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի։
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի։
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի։
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ (8) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0)
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2020 թ. դեկտեմբերի 29 ք. Մեղրի |
Մ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: