ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2286-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվական- ների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշման`
1) N 1 հավելվածում՝
ա. 1-ին գլխի 18-րդ կետի 2-րդ ենթակետից հանել վերջին նախադասությունը, իսկ 3-րդ գլխից՝ 43-րդ և 49-րդ կետերը,
բ. 3-րդ գլխի 3.3.4-րդ ենթագլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 78.1-ին կետով՝
«78.1. Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության տեղեկատվական ազգային համակարգ։ Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության խթանումը ենթադրում է տեղեկատվական համակարգի առկայություն և տվյալների հավաքագրման գործընթացի հիմնում։ Այս առնչությամբ նշված թիրախին հասնելու համար Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլում (2025-2027 թթ.) նախատեսվում է պետության կամ համայնքային սեփականությունը հանդիսացող կամ վերջինների կողմից իրականացվող վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառի ծրագրերի մասով պետական կամ համայնքային ենթակառուցվածքների էներգասպառման և օգտագործված էներգակիրների, ինչպես նաև ենթակառուցվածքների վերաբերյալ ֆիզիկատեխնիկական տվյալների հավաքագրում և վերլուծություն։ Նախատեսվում է նաև հավաքագրել և վերլուծել պետության կամ համայնքների կողմից սեփական կարիքների համար արտադրվող էներգիայի քանակների և տեղակայանքների վերաբերյալ տեղեկատվություն:».
2) N 2 հավելվածում՝
ա. 1.3-րդ կետի «Վերջնաժամկետը» սյունակում «2023 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել « 2024 թ. դեկտեմբեր» բառերով,
բ. 2.1-ին կետի «Համակատարող մարմինը (մարմինները)» սյունակից հանել «ՀՀ ՎԿ» բառերը,
գ. 2.5-րդ կետի «Վերջնաժամկետը» սյունակում «2023 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թ. դեկտեմբեր» բառերով,
դ. 2.6-րդ կետի «Վերջնաժամկետը» սյունակում «2023 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թ. հուլիս» բառերով,
ե. 3.1-ին կետի «Վերջնաժամկետը» սյունակում «2023 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թ. դեկտեմբեր» բառերով,
զ. ուժը կորցրած ճանաչել 1.4-րդ, 2.2-րդ և 2.3-րդ կետերը,
է. 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.8-րդ կետով՝
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: