ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 7-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի (Հայաստան) կողմից (ՀՎՀՀ՝ 02636688) «Զիգզագ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02500164) հետ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված՝ N AGBU/F-211/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների և լվացքի մեքենայի մատակարարում՝ 1,704,584 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի մասին» N 263-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |