ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1059-Ա |
«21» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 24.01.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/30 ծածկագրով սննդամթերքի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ՌԻՎԱԼ 83» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ 06.03.2024 թվականին Մասնակցին էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով ներկայացվել էր ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/30-1 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 14.03.2024 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից համակարգում չի կցվել իր կողմից հաստատված պայմանագիրը և ապահովումները:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնահատող հանձնաժողովի որոշմամբ ընթացակարգը 1-ին և 2-րդ չափաբաժինների մասով հայտարարվել է չկայացած՝ համաձայն Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի:
Ընթացակարգը 1-ին և 2-րդ չափաբաժինների մասով չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 15.03.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ՌԻՎԱԼ 83» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |