ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 524-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 333 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 12-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություններ սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու մասին» N 333 որոշման կից ցանկում «Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը» սյունակի «Բեջանյան Անահիտ» ազգանվան, անվան դիմաց «ՀՀ Տավուշ մարզ, գ. Գետահովիտ, ուսուցչական տուն, 1 սենյակ, ծառայողական» բառերը փոխարինել «ՀՀ Տավուշ մարզ, գ. Կոթի, ուսուցչական տուն, 1 սենյակ, ծառայողական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին այն Անահիտ Բեջանյանին առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |