ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1947-Ա |
«29» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ԻՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դիմումը` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Բուզանդի փողոցի h.1/3 հասցեում գտնվող շենքում կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 42-րդ կետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի՝ 70.94քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2029 թվականի հունիսի 1-ը ժամկետով, տրամադրել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրան կցելով տրամադրվող տարածքի հատակագիծ-սխեման:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |