ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 968-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանելու մասին» N 1671-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի» բառերով.
2) 5-րդ կետում «սահմանված կարգով հանված կամ մարված» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված» բառերով.
3) 6-րդ կետում «ոստիկանության http://www.police.am» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության https://www.mia.gov.am» բառերով.
4) 16․1-ին և 16․2-րդ կետերում «ոստիկանությունը» և «Ոստիկանությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» բառերով.
5) 22-րդ կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական: