ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1048-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1 շենք, Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների՝ սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3 % թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1048-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Մակե-րեսը (քառ. մ) |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով տրվող |
Հողամասը |
1. |
Քաղ․ Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1 շենք, բնակարան 811 |
Գալստյան Նիկոլայ Արայիկի |
AT0326875 տրված՝ 11.12.2019 թ., 005-ի կողմից |
16․8 |
124,353.6 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով |
2․ |
Երևան, Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), բնակարան 714 |
Սարգսյան Աննա Սերյոժայի |
AR0501712 տրված՝ 06.11.2017 թ., 003-ի կողմից |
16․8 |
69,451.2 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով |
3․ |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), բնակարան 413 |
Բադալյան Հասմիկ Ավետիսի
Սարգիսովա Աստղիկ Ցականի |
007274905, տրված՝ 23․09․2015 թ․, 019-ի կողմից 013819305, տրված՝ 20․04․2022 թ․, 019-ի կողմից |
32․5 |
372,263.13 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով |
4․ |
Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4, բնակարան 3 |
Սարգսյան Ռոբերտ Ալբերտի
Սարգսյան Ռոզա Ձոնիկի |
AL0261708 տրված՝ 26.05.2023 թ., 037-ի կողմից AL0623171 տրված՝ 10․02․2024 թ., 037-ի կողմից |
67․56 |
1,192,699.5 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով |
5․ |
Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք, բն. 310 |
Հարությունյան Սյուզաննա Արթուրի |
AT0577006 տրված՝ 28.09.2020 թ., 027-ի կողմից |
11․20 |
543,222․4 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |