ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Ադրբեջանական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ստեղծել Ադրբեջանական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում իրավիճակն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողով:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` հաստատել ժամանակավոր հանձնաժողովի կազմը, նրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, կուսակցական խմբակցությունների, Գերագույն խորհրդում ներկայացված հասարակական-քաղաքական կազմակերպությունների, սահմանամերձ շրջաններից պատգամավորների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին պատգամավորներ:
3. Ժամանակավոր հանձնաժողովի գործունեության կարգը սահմանել համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովների կանոնադրության 18, 19, 23, 24 հոդվածների և IV գլխի:
4. Ադրբեջանական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում իրավիճակն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել իր ուսումնասիրության արդյունքները` համապատասխան եզրակացություններով և առաջարկություններով:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|