ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-3-Ի ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգի 86 հոդվածի 2-րդ մասից, հաստատել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի հունիսի 1-3-ի նիստերի հետևյալ օրակարգը.
Օրենք հասարակական կազմակերպությունների մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
անկախ պետականության հաստատման և ազգային
քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք սահմանադրական դատարանի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
անկախ պետականության հաստատման և ազգային
քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)
Ազատ գների և սակագների համակարգին անցնելու պայմաններում տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն)
Հողի սեփականաշնորհման և գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային
և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողով)
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին (քաղաքական քննարկում)
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին
հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային ապահովության մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք բնակչության եկամուտների ինդեքսավորման մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի առողջապահության
և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք ազգային արխիվային ֆոնդի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
լրատվության հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք ռադիոյի և հեռուստատեսության մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
լրատվության հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք պատգամավորի կարգավիճակի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին և Հայաստանի Հանրապետության նախագահի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կատարելու մասին
(Ռ. Հ. Թորոսյան, Խ. Մ. Հարությունյան)
Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով)
Բնակարանների սեփականաշնորհման հիմնադրույթների մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի ընտրություններ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարի ընտրություններ:
2. Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի հունիսի 1-3-ի նիստերի օրակարգում ընդգրկել նաև հետևյալ հարցերը.
Օրենք ավելացված արժեքի հարկի մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և
բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք «Պատգամավորների քաղաքային և քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաստակներից գանձվող եկամտահարկի դրույքաչափերի փոփոխությունների մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով)
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգով նախատեսված որոշումներ
(Հայաստանի Հանրապետության կառավարություն,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)
Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի համաձայնագրին միանալու մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
առողջապահության և սոցիալական հարցերի, մարդու իրավունքների և
ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովներ):
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|