ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1992 թվականի N 447
քաղ. Երևան
«ՀԱՅԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԳԱՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով «Հայբիոտեխնոլոգիա» ԳԱՄ-ի կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների կարևորությունն առողջապահության ոլորտի զարգացման գործում և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
«Ֆարմինդուստրիա» կորպորացիայի հետ կնքված պայմանագրով «Հայբիոտեխնոլոգիա» ԳԱՄ-ի կողմից կատարվող հետազոտական աշխատանքներն ազատել ավելացված արժեքի հարկից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |