ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1993 թվականի N 327
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաստատման մասին» N 163 որոշման և Հայաստանի Հանրապետության պետական նախարարի լրացուցիչ 2 պաշտոն սահմանելու կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ավելացնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաստիքները 12 միավորով` տարեկան 2880,0 հազար ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը 1993 թվականին ավելացնել 4405,9 հազար ռուբլով` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |