ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 1993 թվականի N 416
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 125 ՈՐՈՇՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավորմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն ու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Ս. Սահակյանի` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի լիազորությունների ժամկետը երկարաձգել մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության այդ մասին նոր որոշման ընդունումը:
2. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Ա. Սահակյանին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքների անվտանգության ապահովման ծառայության կազմակերպման ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հասարակական պատշաճ կարգ ու կանոնի պահպանման, անցագրային համակարգի վերահսկման և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը:
4. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչին առընթեր կոորդինացիոն խմբին` յուրաքանչյուր երկուշաբթի Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքի մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |