ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 926-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 82,904,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի կարիքավոր ընտանիքներին» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N 218151944 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման ծառայությունների մատուցում՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի- Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2024 թվականի նոյեմբերի 20-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 01556354) հետ 2022 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N Ե/2416-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01282006) հետ 2024 թվականի հունիսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում՝ 34,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Պլուտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 06910755) հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված՝ N 1/9-2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հացի ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 926-Ա որոշման |
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակները |
Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Գրիգորյան» բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), անհատ բարերարներ՝ Հովհաննիսյան ընտանիք (Հայաստանի Հանրապետություն), Զավեն Ակյանի ընտանիք (ԱՄՆ) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 02552842, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Առաջին Եկմալյան 6, հեռախոս՝ 010 53-51-67) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ քաղ. Վանաձոր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
82,904,739 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) 6-16 տարեկան 130 երեխա (ներառյալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաները), որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, ամուսնալուծված կամ ազատազրկված ծնողներ ունեն. 2) 30 թոշակառուներ, որոնց մեջ մտնում են նաև 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ I, II, III խմբերի հաշմանդամ են, կամ ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն. 3) շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործառույթների կոորդինատոր: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ։ Կարիքավոր երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 5 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և առաջին անհրաժեշտության բժշկական ծառայություն, 30 միայնակ, կարիքավոր ծերերին և հաշմանդամներին շաբաթվա սննդամթերքի փաթեթների տրամադրում. 2) սննդի ծրագիր. ա. մթերքի (երեխաների տաք ճաշի և կարիքավոր ծերերի շաբաթվա սննդամթերքի փաթեթների) ձեռքբերում՝ 33,000,000 դրամ, բ. խոհանոցային սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ, գ. վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)` 2,000,000 դրամ, դ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար սննդամթերքով լի փաթեթների տրամադրում, արժեքը՝ 3,000,000 դրամ. 3) առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն. ա. բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում՝ 300,000 դրամ, բ. բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)` 700,000 դրամ. 4) սոցիալական աջակցություն. ա. ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ, բ. սոցիալական աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)` 1,200,000 դրամ. 5) մշակութային ծրագրեր. ա. մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)` 1,000,000 դրամ, բ. մշակութային միջոցառումներ՝ թատրոնի, համերգի, պատկերասրահ այցի տոմսերի ձեռքբերում, նաև մշակութային փառատոններին, ցուցահանդես-տոնավաճառներին մասնակցություն՝ 2,000,000 դրամ. 6) ակադեմիական ծրագրեր (դպրոցից հետո, շաբաթական 5 օր, 130 դպրոցահասակ երեխաների համար). ա. դասապատրաստման կազմակերպում, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում՝ 5,200,000 դրամ, որից՝ գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում - 1,200,000 դրամ և ուսուցիչների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) - 4,000,000 դրամ, բ. ձեռարվեստի խմբակներ` կարուձև, փայտամշակում, կավագործություն՝ 2,800,000 դրամ, որից՝ նյութերի ձեռքբերում՝ ձեռարվեստի խմբակների համար - 800,000 դրամ և ուսուցիչների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) - 2,000,000 դրամ. 7) իրային աջակցություն օտարերկրյա պետություններից՝ բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ)՝ 3,000,000 դրամ. 8) նվիրատվություն՝ ա. ծայրահեղ կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարում ՝ 6,300,000 դրամ, բ. 100 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ 5,280,000 դրամ. 9) կազմակերպական ծախսեր՝ 10,124,739. 10) բոլոր միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) գազի մատակարարում - 4,000,000 դրամ. 2) խմելու ջրի մատակարարում (շենքի համար) - 200,000 դրամ. 3) խմելու ջրի մատակարարում (այգու հողամասի համար, որը հանդիսանում է Օրրանի սեփականությունը և երեխաներն այնտեղ սովորում են այգեգործություն) - 50,000 դրամ. 4) էլեկտրաէներգիայի մատակարարում - 1,800,000 դրամ. 5) հեռախոսակապի ծառայությունների մատակարարում - 600,000 դրամ. 6) սննդամթերքի ձեռքբերում - 34,000,000 դրամ. 7) հացի ձեռքբերում - 2,000,000 դրամ. 8) գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում - 106,555 դրամ. 9) գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում - 68,184 դրամ. 10) կոշիկի, հագուստի ձեռքբերում - 5,000,000 դրամ. 11) գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում - 1,200,000 դրամ. 12) ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում - 800,000 դրամ. 13) գրասենյակային ծախսեր - 400,000 դրամ. 14) խոհանոցային սարքավորումների (սառնարան, գազօջախ և այլ), պարագաների և նյութերի ձեռքբերում - 2,000,000 դրամ. 15) բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում - 300,000 դրամ. 16) երեխաների հանգստի և մշակութային միջոցառումների, նյութերի ձեռքբերում (թատրոն, կինո, պատկերասրահ) - 2,000,000 դրամ. 17) օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ) - 3,000,000 դրամ. 18. անվտանգության համակարգի ձեռքբերում (տեսախցիկներ և շարժման տվիչ) - 400,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
1) խմելու ջրի մատակարարում` 250,000 դրամ. 2) էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,800,000 դրամ. 3) հեռախոսակապի ծառայությունների մատակարարում՝ 600,000 դրամ. 4) գազի մատակարարում՝ 4,000,000 դրամ. 5) գրասենյակային ծախսեր՝ 400,000 դրամ. 6) գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում՝ 106,555 դրամ. 7) գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում՝ 68,184 դրամ. 8) աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր)՝ 2,500,000 դրամ. 9) անվտանգության համակարգի ձեռքբերում (տեսախցիկներ և շարժման տվիչ) - 400,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարան, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն, տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ, «Օրրանը» համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին. 2) ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդին. 3) գույքագրումն ու բաշխումն իրականացվում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով. 4) ամսական հաշվետվությունների հանձնում Պետական եկամուտների կոմիտե. 5) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ֆինանսական աուդիտի իրականացում: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |