ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1200-Ա
ԾԱԿՔԱՐ, ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ ԳԵՏԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 130-րդ կետը՝
1. Ստեղծել միջգերատեսչական համակարգող և փորձագիտական աշխատանքային խումբ Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացին ուղղված աշխատանքների իրականացման նպատակով։
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական համակարգող խմբի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) փորձագիտական աշխատանքային խմբի կազմը` համաձայն N 2 հավելվածի.
3) միջգերատեսչական համակարգող և փորձագիտական աշխատանքային խմբի գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Միջգերատեսչական համակարգող խմբի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
2) մինչև 2025 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման աշխատանքների գնահատման հաշվետվությունը և միջոցառումների ծրագիրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1200-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար (միջգերատեսչական համակարգող խմբի ղեկավար)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1200-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ (փորձագիտական աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ
ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ, վարչության պետի պաշտոնակատար
ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության Սևանի ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության փորձագետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի խորհրդատու
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ.
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ.
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր, գ.գ.դ.
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս, տ.գ.թ.
«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի Հայաստանի տեղական ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի N 1200-Ա որոշման |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. Ծակքար, Կարճաղբյուր գետերի (այսուհետ՝ գետեր) և հարակից տարածքի քարտեզների ուսումնասիրություն,
2. Գետերի և հարակից տարածքների վերաբերյալ հավաքագրված տվյալների ներմուծում աշխարհագրական տեղեկատվական համակարգ,
3. Գետերի ափամերձ հատվածներում առկա շենք-շինությունների հաշվառում և քանդման ենթակա շինությունների նախնական ցանկի կազմում,
4. Գետերի ափամերձ հատվածներում տեղակայված ենթակառուցվածքները և բնակավայրերն իրար կապող կամուրջների հաշվառում և դրանց վիճակի գնահատում,
5. Գետեր թափվող կոյուղագծերի և թափոնների հաշվառում,
6. Գետեր փաստացի թափվող արտադրական հոսքաջրերի ծավալների գնահատում և ջրի որակի վրա արդյունաբերության բացասական ազդեցության գնահատում,
7. Գետերի հունի մեջ թափված աղբի ծավալների և գետի հոսքին խոչընդոտող այլ գործոնների գնահատում,
8. Գետերի ջրի որակի գնահատում,
9. Գետերի հունի փոփոխությունների ուսումնասիրություն,
10. Գետերի հիդրոլոգիական դիտակետերի տեղորոշման վերանայման և արդիականացման ուղղությամբ աշխատանքների իրականացում՝ ջրի առավելագույն մակարդակի, ինչպես նաև գետերի առավել վարար հատվածներում ջրի ծավալի և թողունակության գնահատում,
11. Գետերի հուների արդյունավետ մաքրման աշխատանքների կազմակերպման նպատակով միջազգային փորձի ուսումնասիրում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միջազգային փորձագետների ներգրավում,
12. Գետերի երկայնքով առավել ռիսկային գոտիներում ափապաշտպան կառույցների հաշվառում, ինչպես նաև դրանց արդիականացման և նորերի կառուցման գնահատում,
13. Գույքագրման արդյունքների քննարկում և ձևակերպում,
14. Նախնական ֆինանսական գնահատում,
15. Ֆինանսավորման հնարավոր աղբյուրների ուսումնասիրություն,
16. Գույքագրման արդյունքների հիման վրա միջոցառումների ծրագրի մշակում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |