ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2025 թվականի N 12-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել քաղաքացիներ Ռաֆայել Վարդանի Վարդանյանին և Սիրուն Վանիկի Իսոկեն Մինաս Աշլիին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի 25-րդ փողոց 48 ջրագիծ հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23102024-07-0140)՝ 340619 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, քաղաքացիներ Ռաֆայել Վարդանի Վարդանյանի և Սիրուն Վանիկի Իսոկեն Մինաս Աշլիի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել քաղաքացիներ Ռաֆայել Վարդանի Վարդանյանի և Սիրուն Վանիկի Իսոկեն Մինաս Աշլիի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 12-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ 25-ՐԴ ՓՈՂՈՑ 48 ՋՐԱԳԻԾ ՀԱՍՑԵԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ընդհանուր շուկայական արժեքը (դրամ) |
1. |
Ջրամատակարարման հոր D=1000 մմ |
հատ |
1 |
164327 |
2. |
Ջրագիծ D=25 մմ |
մ |
37.1 |
7318 |
3. |
Կոյուղագիծ D=200 մմ |
մ |
11 |
24610 |
4. |
Կոյուղագիծ հոր D=1000 մմ |
հատ |
1 |
144364 |
Ընդամենը |
340619 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |