ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 269-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի «Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը սահմանելու մասին» N 194-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին կետում «(N 1 և N 2 Աղյուսակ)» բառերը փոխարինել «(N 1, N 2 և N 2.1 Աղյուսակ)» բառերով.
2) 2-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
բ. լրացնել նոր 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների վրա:».
3) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետի իմաստով կազմակերպություն են համարվում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կատարելու իրավունք ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք:».
4) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Չափորոշիչներով որակի աստիճան շնորհելու նպատակն է Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտների, հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների որակական տարբերակումն ու հավաստագրումը, հնարավորության ընձեռումը սպառողներին կատարելու չափելի ընտրություն և համեմատում, ինչպես նաև նպաստելու փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ծառայությունների մատուցման շահագրգիռ կատարելագործմանը և բիզնեսի զարգացմանը, մրցակցային դաշտի կայացմանը և զբոսաշրջիկության զարգացմանը։».
5) 4-րդ կետում «Որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը» բառերը փոխարինել «Սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը» բառերով.
6) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են՝
1) կազմակերպության դեպքում՝ պետական ռեգիստրի վկայականի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) սույն կարգի N 3 աղյուսակում նշված չափորոշիչներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր (մեկից ավելի ավտոմոբիլների դեպքում՝ բոլոր ավտոմոբիլների և դրանց վարորդների համար):».
7) 5-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում՝
ա. ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը.
բ. վարորդի (վարորդների) առողջական վիճակը.
գ. ավտոմոբիլի տեսակը, թողարկման տարեթիվը, տարիքը:».
8) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7. Որակի աստիճանը շնորհվում է 2 տարի ժամկետով։ Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին որակի աստիճան շնորհելու դեպքում՝ որակավորման համար՝ որակի աստիճանի շնորհման ժամկետում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները Երևան համայնքի բյուջե են վճարում տեղական վճար՝ Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված չափով և կարգով:».
9) 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1 Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից տեղական վճարը Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված չափով և կարգով Երևան համայնքի բյուջե չվճարելու դեպքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությանը շնորհված որակի աստիճանը Երևանի քաղաքապետի որոշմամբ դադարեցվում է:».
10) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտներին, առևտրի կենտրոններին, հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններին (ռեստորան, բար, սրճարան), մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին որակի աստիճանի շնորհումը կատարվում է դրանց վերաբերող չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով (N 3 Աղյուսակ):».
11) N 2 աղյուսակից հետո լրացնել նոր N 2.1-ին աղյուսակ՝ համաձայն N 1 հավելվածի.
12) N 3 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպելու համար ստեղծել համապատասխան հանձնաժողով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված N 1 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 269-Ն որոշման |
«Աղյուսակ N 2.1
Չափորոշիչներ
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների որակավորման աստիճանների
|
»: |
Հավելված N 2 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 269-Ն որոշման |
«Աղյուսակ N 3
Բալային միջակայք
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: