ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2025 թվականի N 21-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1763-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1763-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 10-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով» սյունակում «5305000000» թիվը փոխարինել «5603949000» թվով․
2) 10-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Հնդկընկույզի, աբակայի մանրաթելեր (մանիլյան կանեփաթել կամ Musa textilis Nee), ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես հումք կամ մշակած, բայց չմանած. այդ մանրաթելերի քոլքը և մնացուկները (ներառյալ՝ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)/ Կոկոսի մանրաթելերից թերթեր» բառերը փոխարինել «- - -այլ, կոկոսի մազերից թերթեր 150 գ/մ2-ից ավելի մակերեսային խտությամբ» բառերով․
3) 16-րդ կետի «Քանակը» սյունակում «12 000» թիվը փոխարինել «120 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |