ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 944-Ա
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 152,695,470 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 4222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 3,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էյ-ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված՝ N Ե-1118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 121,470 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված՝ N 7-14-56 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2023 թվականի նոյեմբերի 16-ին կնքված՝ N 112747806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 54,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության («Յուքոմ» ՍՊԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության («Յուքոմ» ՍՊԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված՝ N 19745965 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ N 19597977 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված՝ N 10875379 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ 170,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Թամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2024 թվականի նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31- ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կաթնամթերքի մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Գրանդ Քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2024 թվականի նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Էվրի դեյ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2024 թվականի նոյեմբերի 12-ին կնքված՝ N 17355_J_24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Դոքս Քոմպյուտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2024 թվականի նոյեմբերի 19-ին կնքված՝ N 2024-047 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Լատտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների և այլ պարագաների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Էլաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01333498) 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենցաղային ապրանքների ու պարագաների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Էյչ Էյ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հագուստի և կոշիկի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01808789) 2024 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 14/11/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Ջի Ընդ Էյ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01323194) 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Էն Ջի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00240216) 2024 թվականի նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի և հիգիենայի պարագաների մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
30.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 944-Ա որոշման |
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (գործող պայմանագրի համաձայն), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, Միասնական սոցիալական ծառայության դեպք վարողների, Խնամակալության և հոգաբարձության մարմինների, Տեղական ինքնակառավարման մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների կողմից ուղղորդման, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի, ինչպես նաև ծնողների, այլ խնամողների դիմումների, և երեխայի անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես տեղահանության հետևանքով հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին խնամակալներին և խնամատար ծնողներին «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցում, բարդացած խնդիրների պարագայում ժամանակավոր ապաստանում և երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների և խնամատար դառնալու ցանկություն ունեցող ծնողների կարողությունների զարգացում։ Ճգնաժամի միջամտությունն իրականացվում է երեխաների համար՝ ներկենտրոնային (շուրջօրյա խնամք) և արտակենտրոնային ծառայությունների միջոցով, իսկ ծնողների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքը՝ իրազեկող և թերապևտիկ հանդիպումների միջոցով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կ. Ուլնեցու փողոց 64, ՀՎՀՀ՝ 01009295) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը Բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
152,695,470 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնվող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, սեռական բռնությունից տուժած, ինչպես նաև անչափահաս հղի դեռահասները, հուզական, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված այն երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն։ Ներկենտրոնային ծառայությունների շրջանակներում կսպասարկվի մոտ 300 երեխա և աշխատանք կտարվի նրանց ծնողների հետ, (միջին հաշվով 500 ծնող, խնամակալ և խնամատար ծնող` հաշվի առնելով, որ ոչ բոլոր երեխաներն ունեն երկու ծնող), ինչպես նաև խնամատարության տրված 100 երեխա և նրանց խնամքն իրականացնող մոտ 200 խնամատար ծնող: Արտակենտրոնային ծառայությունների շրջանակներում ծառայությունից կօգտվի մոտ 2500 երեխա և ավելի քան 2000 ծնող, խնամակալ և խնամատար ծնող, մոտ 200 մասնագետ: Ակնկալվում է, որ տարվա ընթացքում ծառայություններ կստանան մինչև 5800 շահառու (երեխա, ծնող, խնամակալ, խնամատար ծնող, երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետ): |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել կյանքի դժվարին վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող երեխաների սոցիալական, հոգեբանական, բժշկական, սոցիալ-մանկավարժական և մասնագիտական այլ աջակցության, խնամքի և օգնության կազմակերպում` Ապաստանման, Թեժ գիծ, Արտակենտրոնային, Խնամատարությանն աջակցող, անչափահաս հղիների աջակցության ծառայությունների միջոցով: Այդ երեխաներից` առավել բարձր ռիսկի ներքո և կյանքի ու զարգացման համար վտանգավոր պայմաններում գտնվողները ժամանակավորապես ապաստանվում են Կենտրոնում և ստանում 7/24 հոգածություն, խնամք, պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավական ծառայություններ, իսկ բարձր ռիսկի ներքո, սակայն պաշտպանության այլ՝ ընտանեկան կամ համայնքային հնարավորություններ ունեցող երեխաները աջակցություն են ստանում անմիջապես իրենց համայնքում և ընտանիքում: Աջակցությունը ներառում է աշխատանք երեք մակարդակներում՝ անհատականացված աշխատանք երեխայի հետ, ընտանեկան թերապիա՝ ընտանիքի անդամների հետ, համայնքային աշխատանք՝ սոցիալական միջավայրի հետ։ Հոլիստիկ մոտեցմամբ այս աշխատանքը ներառում է երեխայի/ընտանիքի իրավիճակի բազմամասնագիտական գնահատում, անհատական աշխատանքի պլանի ստեղծում, միջամտության պլանի ստեղծում և իրագործում, մոնիթորինգ և վերանայումներ՝ ըստ անհրաժեշտության։ Ծառայությունները մատուցվելու են երեք մոտեցմամբ` անմիջապես Կենտրոնում` 24-ժամյա ապաստանման, Կենտրոնում՝ առանց ապաստանման, արտագնա` անմիջապես երեխայի ընտանիքում կամ ցերեկային կենտրոններում: Ներկենտրոնային ծրագրի շահառու երեխաները ստանում են ծառայությունների ամբողջ փաթեթը` խնամք (հիգիենա, սնունդ), սոցիալ հոգեբանական աջակցություն, առողջապահական (տեղում կամ ստացիոնար բուժ. հաստատությունում), կրթական, մշակութային, մասնագիտական կողմնորոշման աջակցություն, թերապևտիկ ծառայություններ` հաղթահարելու բռնարարքների, լքումների և այլ վնասող վերաբերմունքի պատճառով առաջ եկած տրավմաները: Ճգնաժամային միջամտության շրջանակներում ծառայությունների մատուցումը տևում է միջինը մեկ ամիս, անհրաժեշտության դեպքում` խնդրի յուրահատկություններից և երեխայի/ընտանիքի կարիքներից ելնելով, մինչև 6 ամիս և ավելի՝ համապատասխան հիմնավորմամբ։ Արտակենտրոնային ծառայությունների միջոցով երեխան/ընտանիքը սպասարկվում են տեղում, իրենց ընտանիքում և համայնքում, մասնագետները իրենց աշխատանքը իրականացնում են անմիջապես երեխայի ընտանիքում: Այս դեպքում երեխան ստանում է իր կարիքներին համապատասխան, բոլոր վերը հիշատակված ծառայությունները՝ բացառությամբ ապաստանմանն առնչվող ծառայությունների: Մասնագետները տեղում համախմբում են բոլոր այն կառույցներին և ծառայություններին, որոնք առնչվում են տվյալ ընտանիքի հետ, կազմակերպում դեպքերի քննարկումներ` օգնելու երեխային/ընտանիքին` հաղթահարելու ստեղծված ռիսկային իրավիճակը: Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով երեխաների ծնողների հետ կապ է պահպանվում 3-6 ամիս տևողությամբ` հեռախոսային կամ թերապևտիկ ու տեղեկատվական հանդիպումների միջոցով: Երեխաները Կենտրոն են ուղղորդվում ՀՀ բոլոր բնակավայրերից՝ առանց տարածքային սահմանափակումների: Ծախսերը ներառում են երեխաների խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, դպրոցական կրթության, առողջապահական հարցերի կազմակերպման, տուն այցերի, երեխաների տեղափոխման (ներառյալ արտադասարանային, հոբիների զարգացման, լրացուցիչ հմտությունների զարգացման, լրացուցիչ հմտությունների ուսուցման), օրվա զբաղվածության կազմակերպման, արտակենտրոնային մշակութային և արտադասարանային միջոցառումների կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և այլ տնտեսական, ինչպես նաև խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու սահմանված հարկերը: 2. Նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի շահառու երեխաների համար իրականացնել ընդհանուր 152,695,470 դրամ արժեքով Ծրագիր, որն ըստ եռամսյակների բաշխվելու է հետևյալ կերպ. առաջին եռամսյակ` 38,173,868 դրամ, երկրորդ եռամսյակ` 38,173,868 դրամ, երրորդ եռամսյակ` 38,173,867 դրամ և չորրորդ եռամսյակ` 38,173,867 դրամ, որից` ա. սննդի ձեռքբերում՝ 12,000,000 դրամ, բ. բժշկական սպասարկում/դեղորայքի, մանկական հագուստի, հիգիենիկ, դպրոցական և այլ պարագաների ձեռքբերում՝ 4,100,000 դրամ, գ. կոմունալ ծառայություններ՝ 7,621,470 դրամ, դ. շահառուների սպասարկմանն անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների, վառելիքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 3,500,000 դրամ, ե. վարչական աշխատակազմի աշխատավարձ` 9,700,000 դրամ, զ. հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 974,000 դրամ, է. շահառուների հետ տարվող խնամքի և սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացում (մասնագետների աշխատավարձ)` 106,000,000 դրամ, ը. գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում` 800,000 դրամ, թ. մասնագիտական աշխատակազմի վերապատրաստման ծախսեր՝ 3,000,000 դրամ, ժ. շենքի պահպանման /սպասարկման ծախսեր/ տնտեսական / կենցաղային ապրանքների ու պարագաների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 2,500,000 դրամ. 2) բնական գազի ծառայությունների ձեռքբերում՝ 3,800,000 դրամ. 3) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 121,470 դրամ. 4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում ` 1,200,000 դրամ. 5) հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 974,000 դրամ. 6) սննդի և շշալցված ջրերի ձեռքբերում` 12,000,000 դրամ. 7) գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում` 800,000 դրամ. 8) բժշկական սպասարկում/դեղորայքի, մանկական հագուստի, կոշիկի, հիգիենիկ, դպրոցական և այլ պարագաների ձեռքբերում՝ 4,100,000 դրամ. 9) վառելիքի ձեռքբերում (բենզին, դիզել)` 1,500,000 դրամ. 10) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 2,000,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 16,474,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 10,79 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝ 1) վարչական աշխատակազմի աշխատավարձ` 9,700,000 դրամ. 2) հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 974,000 դրամ. 3) շենքի պահպանման /սպասարկման ծախսեր/ տնտեսական / կենցաղային ապրանքների ու պարագաների ձեռքբերում` 5,000,000 դրամ. 4) գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում` 800,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ, Մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն, Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ, Տեղական կառավարման մարմիններ, Խնամակալության և հոգաբարձության մարմիններ, ՄԻՊ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և այլն: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունն իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի Խորհրդի կողմից։ Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
30.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |