ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 943-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 164,368,463 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն Հայաստանի կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Օրրան» օգնություն Հայաստանի կարիքավոր ընտանիքներին» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2024 թվականի նոյեմբերի 20-ին կնքված` N Ե-243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 6-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 47,283 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00040569) հետ 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված` N AT-AU-141-24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների և դրանց կից ծանոթագրությունների աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Դարոյնք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01220854) հետ 2024 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 16 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թխվածքաբլիթի և վաֆլիի ձեռքբերում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01808789) հետ 2024 թվականի նոյեմբերի 8-ին կնքված` N 08/11/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Խաս-Խազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01546394) հետ 2024 թվականի նոյեմբերի 7-ին կնքված` N 07/11-24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 02508792) հետ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված` N 55 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 25-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 25-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման նպատակով ծառայությունների մատուցում՝ 1,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02538542) հետ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AR 010122 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում՝ 56,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 01556354) հետ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ N Ե/2701-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական և հրդեհային փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 360,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 943-Ա որոշման |
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակները |
Oգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Գրիգորյան» բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), անհատ բարերարներ՝ Հովհաննիսյան ընտանիք (Հայաստանի Հանրապետություն), Հակոբ Բարսեղյան (ԱՄՆ), Գարո Մարտիրոսյան (ԱՄՆ), Սայաթ Օրունչակչիել (ԱՄՆ), Ակյան ընտանիք (ԱՄՆ) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 02552842, hասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Առաջին Եկմալյան 6, hեռախոս՝ 010 53-51-67) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ քաղ. Երևան, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
164,368,463 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) 6-16 տարեկան 120 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, ամուսնալուծված, հաշմանդամ կամ ազատազրկման դատապարտված ծնողներ ունեն. 2) 50 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի սոցիալապես անապահով կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ I, II, III խմբերի հաշմանդամ են, կամ ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն. 3) Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներ. 4) շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի տարբեր վարչական շրջանների սոցիալական բաժինների, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ: Կարիքավոր երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է, առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող իր եռահարկ կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 120 երեխային շաբաթը 5 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և առաջին անհրաժեշտության բժշկական ծառայություն, 50 միայնակ, կարիքավոր ծերերին և հաշմանդամներին շաբաթվա սննդամթերքի փաթեթների տրամադրում. 2) սննդի ծրագիր` ա. մթերքի (երեխաների տաք ճաշի և կարիքավոր ծերերի շաբաթվա սննդամթերքի փաթեթների) ձեռքբերում՝ 38,000,000 դրամ, բ. խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 1,800,000 դրամ, գ. վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 3,675,000 դրամ, դ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար սննդամթերքի փաթեթների (1000 հատ) տրամադրում` 20,000,000 դրամ. 3) առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն` ա. բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 300,000 դրամ, բ. բուժքրոջ և հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 1,500,000 դրամ. 4) սոցիալական աջակցություն` ա. հագուստի և կոշիկի ձեռքբերում՝ 5,500,000 դրամ, բ. սոցիալական աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 1,300,000 դրամ. 5) մշակութային ծրագրեր՝ ա. ամառային ճամբար, այցելություն Ջրաշխարհ, թատրոն, կինո՝ 4,000,000 դրամ, բ. մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 1,500,000 դրամ. 6) ակադեմիական ծրագրեր (դպրոցից հետո, շաբաթական 5 օր, 110 դպրոցահասակ երեխայի համար)՝ գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում և ձեռարվեստի հինգ խմբակներում (փայտամշակում, կար ու ձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում) ուսուցում՝ 10,000,000 դրամ, որից դպրոցական գրենական պիտույքներ, պայուսակներ, համակարգիչներ - 3,000,000 դրամ, ձեռարվեստի հինգ խմբակների համար նյութեր - 1,000,000 դրամ, վարձատրություն՝ ուսուցիչներն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) - 6,000,000 դրամ. 7) իրային աջակցություն օտարերկրյա պետություններից՝ բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային պարագաներ)՝ 28,000,000 դրամ. 8) նվիրատվություն՝ ա. ծայրաստիճան կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում՝ 5,500,000 դրամ. բ. 90 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ 7,776,000 դրամ. գ. 8 սաների` ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում՝ 1,260,000 դրամ. 9) Այլ անհրաժեշտ ծախսեր` ա. Արմենիա հյուրանոցային համալիրում միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով (ամենամյա բարեգործական ընթրիք, որտեղ տեղի է ունենում հանդիպում Օրրանի բարերարների հետ և կազմակերպվում է դրամահավաք, որը ծախսվում է Օրրանի անմիջական ծրագրային գործունեու- թյան համար)՝ 4,500,000 դրամ, բ. բուկլետների և թերթերի տպագրություն՝ 1,500,000 դրամ, գ. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի ընթացիկ վերանորոգում՝ 2,000,000 դրամ. 10) կազմակերպական ծախսերը կազմում են՝ 26,257,463 դրամ. 11) բոլոր միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
1) էլեկտրաէներգիայի մատակարարում - 1,800,000 դրամ. 2) գազի մատակարարում - 3,800,000 դրամ. 3) խմելու ջրի մատակարարում - 360,000 դրամ. 4) հեռախոսակապի ծառայության ձեռքբերում («Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերություն) -1,600,000 դրամ. 5) հեռախոսակապի և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում («Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն) -1,200,000 դրամ. 6) տարեկան ֆինանսական աուդիտի ծառայությունների ձեռքբերում - 1,500,000 դրամ. 7) սննդամթերքի ձեռքբերում - 58,000,000 դրամ. 8) կոշիկի, հագուստի ձեռքբերում - 5,500,000 դրամ. 9) գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում - 47,283 դրամ. 10) գազի կաթսայի տեխնիկական զննման անցկացում - 68,180 դրամ. 11) գրասենյակային ծախսեր - 1,800,000 դրամ. 12) փոստային ծախսեր - 800,000 դրամ. 13) համակարգչային տեխնիկայի ձեռքբերում -1,500,000 դրամ 14) երեխաների հանգստի և մշակութային միջոցառումների կազմակերպում, նյութերի ձեռքբերում (առողջարան, Ջրաշխարհ, այցելություն մշակութային հաստատություններ) - 4,000,000 դրամ. 15) բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում - 300,000 դրամ. 16) ձեռարվեստական հինգ խմբակների համար նյութերի ձեռքբերում - 1,000,000 դրամ. 17) տպագրական ծառայության ծախսեր -1,500,000 դրամ. 18) խոհանոցային սարքավորումների , պարագաների և նյութերի ձեռքբերում - 1,800,000 դրամ. 19) բենզինի ձեռքբերում (բենզինը հանդիսանում է մեր ուղղակի ծախսերի մի մասը և անհրաժեշտ է՝ Վանաձորի «Օրրան» կենտրոն ուղևորության, շահառու ընտանիքներին այցելությունների, դպրոց այցելությունների, սննդամթերքի տեղափոխման, անհրաժեշտության դեպքում երեխաներին բժշկական հաստատություն տեղափոխման, շահառուների մշակութային կենտրոններ այցի կազմակերպման և ծրագրով անհրաժեշտ վարչական ուղևորությունների և այցեր կատարելու համար) - 3,500,000 դրամ. 20) դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների ձեռքբերում - 1,500,000 դրամ. 21) հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում, հյուրերի համար ֆուրշետի և ճաշի կազմակերպում (միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով) - 4,500,000 դրամ. 22) բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ) - 28,000,000 դրամ. 23) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի ընթացիկ վերանորոգում - 2,000,000 դրամ. 24) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման անցկացման համար «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության դահլիճի վարձակալություն-1,950,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
1) գազի մատակարարում՝ 3,800,000 դրամ. 2) գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 47,283 դրամ. 3) խմելու ջրի մատակարարում` 360,000 դրամ. 4) էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,800,000 դրամ. 5) հեռախոսակապի և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ 2,800,000 դրամ. 6) գրասենյակային ծախսեր՝ 1,800,000 դրամ. 7) տարեկան ֆինանսական աուդիտի ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ. 8) փոստային ծախսեր՝ 800,000 դրամ. 9) բենզինի ձեռքբերում՝ 3,500,000 դրամ. 10) գազի կաթսայի տեխնիկական զննման անցկացում՝ 68,180 դրամ. 11) աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ)՝ 7,832,000 դրամ. 12) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման անցկացման համար «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության դահլիճի վարձակալություն-1,950,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն, Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ, տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին. 2) ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդին. 3) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով, գույքագրման և բաշխման իրականացում. 4) Պետական եկամուտների կոմիտե ամսական հաշվետվությունների հանձնում. 5) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ֆինանսական աուդիտի իրականացում: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |