ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5111-Ա |
«30» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՋՐԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.40Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմո Մուրադյանի լ/ա Հարություն Հարությունյանի և Արամ Մուրադյանի դիմումը՝ Ջրաշենի 1-ին փողոցի հ.40ա հասցեում գտնվող՝ Արմո և Արամ Մուրադյաններին ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի հ.24366 և հ.24367 վկայագրերով փոխանցված հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 12.01.2023թ. հ.Հ-323, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 21.10.2024թ. հ.ԱՏ-21102024-01-0426 տեղեկանքները, «Երևան» նոտարական տարածքի նոտարի ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի հ.24366 և հ.24367 վկայագրերը /հ.545-20231020-84-7400639, 545-20231020-84-7400665 նոտարական ակտերի կոդեր/, հարևանների հայտարարությունները, 02.10.2024թ. «Մանուկ Մանուկյան» Ա/Ձ-ի կողմից տրամադրված տեղագրական հանույթը։
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, Ջրաշենի 1-ին փողոցի հ.40ա հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 573.3քմ, փաստաթղթերում ամրագրված 600.0 քմ-ի փոխարեն։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, 600քմ մակերեսով հողամասը գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-131254-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ջրաշենի 1-ին փողոցի հ.40ա հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի հ.24366 և հ.24367 վկայագրերով Արմո և Արամ Մուրադյաններին փոխանցված տնամերձ հողամասի սահմանները որոշվում են 573.3քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |