ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2025 թվականի N 4-Ա
ՄԱՐԶԻԿՆԵՐ ՆԻԿԻՏԱ ԴԻՄԻՏՐԻԵՎԻՉ ՖԵԴՈՏՈՎԻՆ ԵՎ ԺԱՆ, ՖՐԱՆՍԻՍ ՌՈԲԵՐՏԻ ԲԵՔԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած մարզիկներ՝
1) Նիկիտա Դիմիտրիեվիչ Ֆեդոտովին (ծնված` 1995 թվականի մայիսի 27-ին, ջրացատկի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).
2) Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանին (ծնված` 2002 թվականի ապրիլի 28-ին, գոլֆի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |