ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2025 թվականի N 23-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող 2 անվանում անշարժ գույքը, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասերը (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր` համաձայն հավելվածի:
2. Սահմանել՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
2) որ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, առաջարկված գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, գույքի աճուրդի ժամանակ գնի բարձրացման դեպքում համամասնորեն բարձրանում է հողամասի գնահատված արժեքը.
3) որ գնորդը պարտավոր է՝
ա․ վճարել գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն հավելվածի, որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,
բ․ իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,
գ․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ամրակայման, նորոգման, վերականգնման կամ այլ աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ,
դ. սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանական պարտավորագիր։
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով, համաձայն հավելվածի, կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 23-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
NN ը/կ |
Գույքի հասցեն |
Գույքի նկատմամբ իրավունք-ների պետական գրանցման վկայականի համարը |
Շենք- շինու-թյուն-ների մակերեսը (քառ․ մետր) |
Գույքի զբաղեցրած, օգտա-գործման ու սպա-սարկման համար հատ-կացված հողամասի մակերեսը (հեկտար) |
Գույքի գնա-հատված շուկա-յական արժեքը (դրամ) |
Գույքի գնա-հատված շուկա-յական արժեքում ներառված հատ-կացված հողամասի գնա-հատված շուկա-յական արժեքը (դրամ) |
Գույքի շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաստ-րային արժեքը (դրամ) |
Հատ-կացված հողամասի տվյալ պահին գործող կադաստ-րային արժեքը (դրամ) |
Գույքի աճուրդի նվա-զագույն մեկնար-կային գինը (դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (դրամ) |
Գույքի գնա-հատման ամսաթիվը |
Գույքի հերթական աճուրդ-ների կազմա-կերպման վերջնա-ժամկետը |
1. |
Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 |
N 01-006-0307-0435 |
940,81 |
0.42 |
1,392,900, |
1,386, |
600,179, |
380,637, |
1,584,100, |
564,291.60 |
01.08.2023 թ․ |
30․07․2025 թ․ |
2. |
Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/4 |
N 01-006-0307-0436 |
73,85 |
0.0518 |
191,200, |
191,200, |
53,201, |
46,945, |
01.08․2023 թ․ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |