ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2024 թվականի |
թիվ 35 |
քաղ. Երևան |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկի 2.10-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 39–րդ կետը լրացնել հետևյալ բովանդակության պարբերությամբ՝
«Սննդամթերք արտադրող կամ արտադրողի կողմից լիազորված անձ կամ ներմուծող հանդիսացող իրավաբանական անձի՝ որպես գտնվելու վայրի հասցեի (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի) վավերապայմաններ նշված աշխարհագրական օբյեկտի (օրինակ՝ քաղաքի, մարզի, շրջանի, ավանի) և (կամ) փողոցային-ճանապարհային ցանցի տարրի (օրինակ՝ փողոցի, պողոտայի, հրապարակի, նրբանցքի, անցուղու, առափնյա փողոցի, բուլվարի, շենքի, շինության) անվանափոխման օրվանից հետո 36 ամսվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքը դնել շրջանառության մեջ՝ սննդամթերքի մակնշման մեջ նշելով դրա գտնվելու վայրի նախկին անվանումները՝ արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի և արտադրության փաստացի գտնվելու աշխարհագրական վայրի և արտադրության փաստացի վայրի անփոփոխ լինելու պայմանով։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011) 4-րդ հոդվածի 4.8-րդ մասի 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
«Սննդամթերք արտադրող կամ արտադրողի կողմից լիազորված անձ կամ ներմուծող հանդիսացող իրավաբանական անձի գտնվելու վայրի (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի) հասցեի աշխարհագրական օբյեկտի (օրինակ՝ քաղաքի, մարզի, շրջանի, ավանի) և (կամ) փողոցային-ճանապարհային ցանցի տարրի (օրինակ՝ փողոցի, պողոտայի, հրապարակի, նրբանցքի, անցուղու, առափնյա փողոցի, բուլվարի, շենքի, շինության) անվանափոխման դեպքում՝ արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի և արտադրության փաստացի գտնվելու աշխարհագրական վայրի և արտադրության փաստացի վայրի անփոփոխ լինելու պայմանով, անվանափոխման օրվանից համապատասխան տեղեկատվությունը նրա կողմից սպառողին պետք է հասցվի սույն հոդվածի 4.12-րդ մասով նախատեսված եղանակներից մեկով՝ կամ արտադրանքը անմիջական հարևանությամբ իրացնելիս, կամ ապրանքաուղեկցող փաստաթղթերում նշումով։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: