ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2024 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԻՆԴԻԿԱՏԻՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել 2029 թվականի համար՝
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2402 20 ենթադիրքում դասակարգվող սիգարետների համար ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափի չափն ազգային արժույթով՝ 1000 հատի համար՝ 45 եվրոյին համարժեք չափով.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գործող ակցիզների փաստացի դրույքաչափերի՝ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշած ինդիկատիվ դրույքաչափից շեղման տարեկան տիրույթները՝ նվազման կամ աճման ուղղությամբ՝ 20 տոկոսից ոչ ավելի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: