ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2024 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 129 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայից կամ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվությունից տեղեկություններ» էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ձևաչափի և կառուցվածքի նկարագրությունը:
2. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ 136 որոշմամբ հաստատված՝ «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների կատարման դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների թիվ 22 հավելվածում՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայից կամ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվությունից տեղեկություններ» էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ձևաչափի և կառուցվածքի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: