ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 31-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Հայ-քուվեյթյան տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 126-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայ-քուվեյթյան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին» բառերով.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Աննա Գասպարյանին» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 4-ի «Հայ-սերբական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայ-սերբական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Աննա Գասպարյանին» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 68-Ա որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայ-ամերիկյան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 24-ի «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 103-Ա որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև առևտրական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1857-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարին» բառերով.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին» բառերը փոխարինել «նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով.
4) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետին» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 18-ի «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայլատվիական միջկառավարական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետին» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1852-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման և հավելվածի վերնագրերում «Հայ-սիրիական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետին» բառերով.
4) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետին» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1869-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 120-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 119-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայ-իտալական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի «Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 82-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
4) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին» բառերը փոխարինել «արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետին» բառերով:
12. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 84-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 18-ի «Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 57-Ա որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության» բառերով:
14. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 18-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 63-Ա որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով» բառերով:
15. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 18-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 64-Ա որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայ-ռումինական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև» բառերով:
16. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 89-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայ-ավստրիական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
17. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի «Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայ-չեխական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել«միջազգային համագործակցության» բառերով:
18. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 113-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
19. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 85-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
20. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 52-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
21. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 51-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետին» բառերով:
22. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 53-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
23. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 62-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «արտաքին կապերի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |