ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 40-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1395-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշման հավելվածի 14-րդ և 14.5-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 67-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1395-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Արայիկ Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Դանիել Դանիելյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Անի Վիրաբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ» բառերով,
գ. «Աստղիկ Մարաբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ» բառերը փոխարինել «Էդուարդ Ներսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ» բառերով,
դ. «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ծովինար Մովսիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու» բառերը փոխարինել «Սոնա Հովհաննիսյան - Օպերային-սիմֆոնիկ դիրիժորության և խմբավարության ամբիոնի պրոֆեսոր» բառերով,
բ. «Մհեր Նավոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր» բառերը փոխարինել «Դավիթ Ղազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և սիմֆոնիկ-դիրիժորության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր, ռեկտորի խորհրդական» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Գուրգեն Պողոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Վոկալ-արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» մասնագիտացման ուսանող» բառերը փոխարինել «Նարեկ Խաչատրյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Արևիկ Մելքոնյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Գործիքային կատարողականություն՝ ջութակ» մասնագիտացման ուսանող» բառերը փոխարինել «Էլեն Գույումջյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանող» բառերով,
գ. «Լուիզա Կոստանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտացման ուսանող» բառերը փոխարինել «Մերի Շարբաթյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |