ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1395-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ և 14.5-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
08.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1395-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Դանիել Դանիելյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Անի Վիրաբյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ |
Անի Թադևոսյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ |
Էդուարդ Ներսիսյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ |
Լուսինե Գրիգորյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արտյոմ Նաղդյան |
- |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռոբերտ Մլքեյան |
- |
Հայաստանի պետական կամերային երգչախմբ ղեկավար (համաձայնությամբ) |
Հայկ Մելիքյան |
- |
դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ (համաձայնությամբ) |
Վաչե Շարաֆյան |
- |
կոմպոզիտոր (համաձայնությամբ) |
Լիլիթ Երնջակյան |
- |
ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Արամ Հովհաննիսյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի դասախոս, ֆլեյտահար |
Սոնա Հովհաննիսյան |
- |
Օպերային-սիմֆոնիկ դիրիժորության և խմբավարության ամբիոնի պրոֆեսոր |
Դավիթ Ղազարյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և սիմֆոնիկ-դիրիժորության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր, ռեկտորի խորհրդական |
Կարինե Օհանյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
Նոնա Ոսկանյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Էրիկ Ալոյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ- տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝«Վոկալ արվեստ՝ ժողովրդական երգեցողություն» մասնագիտացման ուսանող |
Էմիլյա Ավետիսյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ- տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝«Դիրիժորություն» մասնագիտացման ուսանող |
Նարեկ Խաչատրյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանող |
Էլեն Գույումջյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանող |
Մերի Շարբաթյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի ուսանող |
(հավելվածը փոփ. 17.01.25 N 40-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |