ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2025 թվականի N 75-Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 99-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին` համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով Ալեքսանդր Բորիսի Ազիբեկյանի, 3-րդ կետի 5-րդ ենթակետով Հակոբ Արայի Փերիխանյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
4. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցված է համարվում N 2 հավելվածի 2-րդ կետով Ալեքս Էմիլի Սիմոնյանի նախկինում տրված տարկետումը, և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 99-Ա որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը:
5. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 27-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե 2025 թվականի հունվարի 27-ը ներառյալ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 75-Ա որոշման |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ՝ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում Ալեքսանդր Բորիսի Ազիբեկյանին (ծնվ.՝ 11.10.2004 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Փափազյան 23 շ., բն. 20, Մյունխենի տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
2. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում՝
1) Արտակ Գևորգի Չաքմիշյանին (ծնվ.՝ 21.05.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի փող., 10 շենք, Փարիզ Սակլե համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
2) Տիգրան Անուշավանի Բարսեղյանին (ծնվ.՝ 11.08.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Ռուբինյանց 14 շենք, բն. 9, Փարիզ Սակլե համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
3) Մուշեղ Սեյրանի Օհանյանին (ծնվ.՝ 27.03.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Նալբանդյան 98 շ., բն. 4, Փարիզ Սակլե համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
3. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2028 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում՝
1) Արման Գագիկի Հովհաննիսյանին (ծնվ.՝ 17.09.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Նոր Նորք 8-րդ զանգված, 2-րդ շրջ․, 5 շենք, 34 բն., Տորոնտոյի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
2) Նարեկ Արմենի Ամիրխանյանին (ծնվ.՝ 09.09.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Շևչենկո 7, 35 բն., Երևանի պետական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
3) Նարեկ Սարգսի Արամյանին (ծնվ.՝ 19.12.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Լալայանց 47Ա, բն.61, Մանչեսթերի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
4) Հակոբ Արայի Փերիխանյանին (ծնվ.՝ 20.05.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Ազատություն 12/3, 8 բն., Երևանի պետական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
5) Գրիգորի Հակոբի Հակոբյանին (ծնվ.՝ 30.10.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Մամիկոնյանց 58 շ., բն. 25, Շանհայի Ծիաո Թոն համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
6) Մավրիկ Անդրեյի Գրիգորյանին (ծնվ.՝ 03.08.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Վահագնի թաղ., Հատիս փ., 3 տուն, Չժեցզյանի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
7) Աշոտ Գրիգորի Աֆյանին (ծնվ.՝ 14.09.2006 թ., հաշվառման հասցեն՝ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ռոսիայի փող., 4-րդ շ., բն. 15, Մանչեսթերի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
8) Դավիթ Արթուրի Բոյնագրյանին (ծնվ.՝ 13.09.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Մամիկոնյանց փ., 56/2 շ., բն. 15, Չժեցզյանի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
9) Արամ Անդրանիկի Հովհաննիսյանին (ծնվ.՝ 15.11.2005 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Սոֆիայի փ., 22 տուն, Ժնևի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
10) Տիգրան Մինասի Մարտիկյանին (ծնվ.՝ 11.08.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Մաշտոցի 45ա, 22 բն., Սորբոնի համալսարան (Աբու Դաբի): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
11) Կամո Նելսոնի Միրաքյանին (ծնվ.՝ 28.11.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Մոլդովական 48/2, 25 բն., Չեխիայի տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:
4. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2029 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում Արմեն Աշոտի Քոչարյանին (ծնվ.՝ 08.09.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Վարդանանց 5ա, 201 բն., Վիսկոնսին-Մեդիսոն համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
5. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2030 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում Վահրամ Ռուբենի Ներսեսյանին (ծնվ.՝ 28.07.2006 թ., հաշվառման հասցեն՝ ք․ Երևան, Չայկովսկու 15, բն. 2, Հայդելբերգի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 75-Ա որոշման |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ) ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2025 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ Միքայել Տիգրանի Սեյրանյանին (ծնվ.՝ 08.02.2002 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Կոմիտաս 25, բն. 35, Մանչեսթերի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
2. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ Ալեքս Էմիլի Սիմոնյանին (ծնվ.՝ 06.12.2002 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Վարդանանց 5ա, բն. 282, Կալիֆոռնիայի Սան Դիեգո համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
3. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ Հայկ Վահեի Սողոմոնյանին (ծնվ.՝ 20.05.1999 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Լվովյան 13, բն. 89, Ցյուրիխի Շվեյցարական Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |