ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 78-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 25-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներին (այսուհետ՝ համայնքներ)՝ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ համաձայն հավելվածի:
2․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը։
3․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված նվիրաբերության պայմանագրերի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 78-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մարզը, համայնքը |
Տրանսպորտային միջոցի մակնիշը և պետհամարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Տեխնիկական անձնագրի համարը |
Հենասարքի համարը |
Վերագնահատված/ շուկայական արժեքը (դրամ) |
1. |
Արագածոտնի մարզի Թալին համայնք |
Զիլ 130ԱԲ 40 758 VV 01 |
1987 |
SB830098 |
2648738 |
347200 |
2. |
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք |
Զիլ 130ԱԲ 40 804 vv01 |
1991 |
SB831216 |
43089985 |
609100 |
3. |
Լոռու մարզի Սպիտակ համայնք |
Զիլ 130ԱԲ 40 861 vv01 |
1989 |
SB853342 |
2857424 |
5500000 |
4. |
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք |
Զիլ 130ԱԲ 40 827 vv01 |
1987 |
SB832886 |
2671985 |
490800 |
5. |
Վայոց ձորի մարզի Վայք համայնք |
Զիլ 130ԱԲ 40 564 vv01 |
1988 |
SB834253 |
2714025 |
504800 |
6. |
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք |
Զիլ 130ԱԲ 40 859vv01 |
1988 |
SB834975 |
2723286 |
485000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
![loading...](/static/img/loader.gif)